ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ «Մի քանի րոպե առաջ Ստեփանակերտում վերականգնվեց էլեկտրականությունը․ սա կարևոր քայլ է մարդկանց տառապանքը մեղմելու համար։ Սեպտեմբերի 19-ից քաղաքը հոսանքազրկված էր»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտը անջատվել է Հայաստանի էներգահամակարգից ու միացվել Ադրբեջանի էներգահամակարգին։