Հայաստան իր այցի ընթացքում սենատոր Գերի Փիթերսը դեսպան Քվինի հետ այցելեց Վայոց Ձոր և Սյունիքի մարզեր։ Նրանք հանդիպեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, տեղի այլ պաշտոնյաների և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի ազդեցությունը մարզում։
Սենատոր Փիթերսը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում տիրող խիստ ծանր հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծեց այդքան անհրաժեշտ հումանիտար օգնությունը, այդ թվում՝ սնունդ, դեղորայք և այլ էական պաշարներ տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ