Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Ազգային կոմիտեի» անդամ Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա տեսաուղերձին:
«Նա ասում էր, որ ինքն ամբողջովին ձախողել է մեր արտաքին քաղաքականությունը, ասում էր, որ ինքը հանձնել է Արցախը, ասում էր, որ ինքն այնպես է արել, որ մենք միայնակ մնանք թուրքի և ադրբեջանցու դիմաց, ինչպես 44-օրյայի ժամանակ նույնիսկ Վրաստանն ու Իրանն էին մեր համար փակել օդային ճանապարհը, ասում էր, որ ինքը քանդել է մեր բանակը, մեր փառապանծ գեներալներին նստացրել է բերդեր ու հետո, համարձակվում է ասել, որ այստեղ կանգնած հայրենասերները մեր երկրի անկախությանը վնասելու են։ Ինքը հերթական անգամ անում է սև ու սպիտակի բաժանում, ինքը հերթական անգամ, երբ որ թուրքի հետ դավադիր պատերազմով երկիրը հանձնել փորձի՝ մեղքը փորձում է գցել այստեղ կանգնած մարդկանց վրա:
Ուրեմն, լսիր ուշադիր մեր շարժումը ունի մի հովանավոր․ դա հայրենասեր հայն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու ցանկացած մարդ, որ կասկածի տակ կդնի Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը՝ իմ անձնական թշնամին է, Նիկոլ, դու իմ անձնական թշնամին ես»,ասաց Մամիջանյանը:
Նրա խոսքով, այն, ինչ տեղի ունեցավ օրերս, դրա մասին արդեն 5 տարի իրենք բարձրաձայնում էին «ու դու հիմա փորձում ես խոսել էթնիկ զտման մասի՞ն, հենց հիմա ֆիքսենք, որ եթե մենք հաջողության չհասնենք, էթնիկ զտման վտանգը կախվելու է Սյունիքի ու ամբողջ Հայաստանի վրա»:
Կարդացեք նաև
Մամիջանյանը տեղեկացրեց, որ արդեն թուրքական մամուլը գրում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին, «այստեղ հավաքված մարդիկ գիտեն, որ այս շենքում նստողը ունակ է պայմանավորված դավադիր պատերազմի: Կա՞ որևէ մեկը, որ այսքան պարտություններից, զոհերից հետո, օրինակ անկլավների կամ ներկայիս անվտանգային, պաշտպանության խնդիրները շարունակի վստահել սրան (Մամիջանյանը ձեռքով ցույց տվեց կառավարության շենքը, որը Նիկոլ Փաշինյանի նստավայրն է-խմբ.)», ի պատասխան, հավաքվածները բացականչեցին՝ ոչ:
Անելիքներին անդրադառնալիս՝ Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը հեշտ չի գնալու և ամեն ինչ անելու է, որ աթոռը պահի, բայց նա վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի ուզելով չի, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ուզում է հայ ազգը:
Փաշինյանի գնալու մի ուղի է տեսնում Մամիջանյանը, նա կարծում է՝ պետք է ստիպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին, որ Փաշինյանն իրագործի հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների պահանջը: Նա կոչ արեց հերթով զանգել ՔՊ պատգամավորներին և ասել, թե հրապարակում իրենց մասին ինչ են մտածում:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ