Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումները
Ճանաչենք՝ դատավոր Կարեն Ֆարխոյան․ երեկ կալանավորեց 18-ամյա արցախցի տղային, որը մասնակցում էր հանուն Արցախի կազմակերպված բողոքի ցույցերին:
Երիտասարդը չի ցանկանում նշել անունը, քանի որ մայրը, որն այս պահին Ստեփանակերտում է, չգիտի որդու ձերբակալված լինելու մասին: Որդին չի ցանկանում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող մորը լրացուցիչ անհանգստություն պատճառել:
Կարդացեք նաև
Ճանաչենք՝ դատավոր Ռոման Սմբատյան․ երեկ կալանավորեց հադրութեցի Դավիթին, որը ծանր վիրավորում էր ստացել 2020 թվականի պատերազմի ժամանակ, կողքին արկ էր պայթել, ընտանիքի միակ աշխատողն է, ապրում է վարձակալական հիմունքներով։ Կալանավորվել է «ոստիկանի» ցուցմունքի հիման վրա՝ մեկ ամիս ժամկետով։
Ճանաչենք՝ դատավոր Արամայիս Ասատրյան․ երեկ կալանավորեց Շուշիից Էրիկին, որը մասնակցել է բոլոր ռազմական գործողություններին, Հայաստան էր եկել երեխայի բժշկական հետազոտության համար և ճանապարհների փակվելու պատճառով չէր կարողացել վերադառնալ Արցախ։ Ընտանիքի միակ աշխատողն է, ունի անչափահաս երեխաներ, ապրում է վարձակալական հիմունքներով։ Կալանավորման պահին լուր չուներ Արցախում գտնվող զինծառայող հորից։ Կալանավորվել է «ոստիկանի» ցուցմունքի հիման վրա՝ մեկ ամիս ժամկետով։