ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ-ն կդառնա ծայրագավառ՝ թուրքական վիլայեթ։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ անկախության եւ ինքնիշխանության արժեքների մսխողն է։
Նա է ՀՀ ինքնիշխանությունը դարձրել աշխարհաքաղաքական խաղերի առարկա։
Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցուն հանձնողը, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրողը, Սեւ լճի 30 տոկոսի համար չպայքարողն ու 41 քառ. կմ ինքնիշխան տարածքը թշնամուն առանց պայքարի հանձնողը խոսում է ՀՀ ինքնիշխանությունից։
Ուշադրություն. Նիկոլը հստակ գործում է սիմվոլների հակադրությամբ։
Կարդացեք նաև
1.Ասեց սեր եւ համերաշխություն, բայց բերեց ատելություն։
2.Ասեց վենդետա չի լինելու, բայց բերեց ձերբակալությունների շքերթ։
3. Ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց այսօր Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
4. Ասեց հաղթելու ենք, բայց բերեց պարտություն։
5. Ասեց թուրքերը գալիս են ավարտելու Հայոց ցեղասպանությունը, բայց թուրքերից դրական ազդակներ է սպասում։
Հիմա էլ ասում է անկախություն, բայց մտքին ՀՀ-ն թուրքական վիլայեթ դառնալու ճանապարհն է բռնել։
Հ.Գ. Ասում են՝ սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է:
Իսկ ազգակործան պատուհասի վերջին հանգրվանն «անկախությունն» է: