Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել է Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է արձանագրության նախագիծը։
Ամփոփ պատկերը այսպիսինն է․
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 824,317,
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 234,442 կամ 28․44%,
Կարդացեք նաև
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 2,492,
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝
«Հանրային ձայն» կուսակցություն- 22,447 կամ 9․68%,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 75,494 կամ 32.57%,
«Արդար Հայաստան» կուսակցություն- 2,600 կամ 1․12%,
«Հաղթանակ» կուսակցություն 3,960 կամ 1.71%,
«Ուժը հայրենյաց» կուսակցություն 1,708 կամ 0.74%,
«Հայաստանի եվրոպական կուսակցություն»- 2,569 կամ 1․11%,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն- 43,797 կամ 18․89%,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- 781 կամ 0․34%,
«Հանրապետություն» կուսակցություն- 26,233 կամ 11.32%,
«Միացյալ Հայաստան» կուսակցություն- 1,277 կամ 0.55%,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 4,178 կամ 1.80%,
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն- 2,345 կամ 1.01%,
«Ապրելու երկիր» կուսակցություն- 8,429 կամ 3.64%,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- 35,807 կամ 15.45%,
Անճշտությունների գումարային չափը՝ 188,
Երեւանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%:
Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետեւյալ ուժերը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ,
«Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ,
«Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ։
ԿԸՀ նախագահը նաեւ հայտնել է, որ անցողիկ շեմը հաղթահարած եւ Երեւանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ն։