Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը:
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ