Քիչ առաջ Կոռնիձորում հուլիսի 26-ից կայանված Արցախի համար նախատեսված հումանիտար օգնության բեռներով բեռնված ավտոմեքենաները շրջվեցին եւ ետ են գնում։ Կոռնիձորի հումանիտար կենտրոնում աշխատող լրագրողներին չի հաջողվել պատասխանատուներից ճշտել վերադառնալու պատճառը։
Նշենք նաեւ, որ մոտ կես ժամ առաջ Արցախից տեղահանված առաջին ընտանիքներն անցել են Հակարիի կամուրջը եւ Կոռնիձորի հումանիտար կայանում են։ Նրանց ընդունել են Սյունիքի մարզպետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի անդամները։
Ըստ Aravot.am-ի աղբյուրների, բեռնատարները գնում են Գորիս, որպեսզի այնտեղ բեռները տեղափոխեն Կարմիր խաչի մեքենաների մեջ՝ դրանք Արցախ հասցնելու համար։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ