Այս պահին Արցախից տեղահանված մոտ 30-40 մարդ անցել են Հակարիի կամուրջը՝ իրենց մեքենաներով եւ Կոռնիձորի հումանիտար կայանում են։
Նրանց պատմելով՝ ադրբեջանական կողմը չի ստուգել փաստաթղթերը եւ թույլատրել են անցել։ Այս պահին նրանց հաշվառում են Սյունիքի մարզպետի հանձնարարակնով ստեղծված աշխատանքային խմբի անդամները։