Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ շրջափակումը, ընդգծեց ՄԱԿ-ի և իր համապատասխան գործակալությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան հումանիտար հասանելիություն ունենալու կարևորությունը։
ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման և զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ