«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախում «հումանիտար միջանցքի» խնդիրը մի քանի օր է` ակտիվ քննարկումների օրակարգում է` և´ հանրային մակարդակում, և´ Ադրբեջանի հետ բանակցություններում:
Ակնհայտ է, որ մարդիկ ընտրության հնարավորություն պետք է ունենան, սակայն այս քննարկումների առանցքային հարցերից մեկը ռեժիմն է, թե ինչպե՞ս են մարդիկ հասնելու ադրբեջանական անցակետ և ի՞նչ ձևով է նրանց մուտքն ապահովելու Հայաստան:
Եթե դա լինելու է ադրբեջանական անցակետի ռեժիմի պայմաններում, ապա դա և´ տեխնիկական (թողունակության), և´ անվտանգային տեսանկյունից ոչ միայն լուրջ խնդիրներ է հարուցում, այլ նաև իր հետ այլ հարցեր առաջացնում:
Կարդացեք նաև
Եթե նույնիսկ, այսպես ասած, ազատ ռեժիմով է անցում լինելու, ապա դա էլ պետք է հասկանալ, թե ի՞նչ չափորոշիչներով է լինելու, օրինակ` ի՞նչ են իրենց հետ դուրս բերելու մարդիկ, արդյո՞ք հնարավորություն է լինելու սեփական մեքենաներով դուրս գալ և այլն:
Ցավոք, այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ քննարկումը, բանակցություններն ու մտորումները սրա շրջանակներում են: