ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում, այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։