Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց կուբացի Գեբրիել Կինդելանի հետ։ Ավաղ, մեր բազմափորձ ըմբիշը, որը հաշվի մեջ առջեւում էր՝ 3։1, երկրորդ մրցափուլի վերջնամասում մի պահ կորցրեց զգոնությունը եւ մնաց մրցակցի երկու միավորանոց հնարքի տակ, որից հետո հաշիվը հավասարվեց՝ 3։3 եւ հաղթանակը շնորհվեց կուբացուն։
Այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտում էլ եզրափակիչ սուլիչից մոտ երեք վայրկյան առաջ հաղթանակը ձեռքից բաղ թողեց 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը։
Վաղը առաջնության վերջին օրը երրորդ տեղի համար պայքարելու է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ