ԱԱԾ-ն այսօր երեկոյան 18:00-ից առանց հիմքեր ներկայացնելու խուզարկություն է սկսել Ալբերտ Բազեյանի տանը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՀՌՀ նախկին անդամ Արմեն Մկրտչյանը, որը ժամանակին Ալբերտ Բազեյանի հետ «Ազգային վերածնունդ» կուսակցության կազմում էր:
«Ոչ մի բան հայտնի չէ, որովհետեւ փաստաբանները նույնիսկ չէին կարողանում ներս մտնել, վերջին վայրկյանին են ներս մտել ու միանգամից իր հետ դուրս են եկել: Էն էլ ներս են մտել միայն այն բանից հետո, երբ ահազանգել են ՄԻՊ-ին, հաղորդում են ներկայացրել: Հիմա իրեն տեղափոխում են ԱԱԾ, երեւի ձերբակալման»,- ասաց Արմեն Մկրտչյանը:
Բազեյանի ներկայացուցիչ փաստաբանները նույնիսկ տեղեկություն չունեն՝ արդյոք մեղադրանք կա առաջադրված կամ ինչ քրեական վարույթի շրջանակում է ամեն ինչ կատարվում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ