Ցեղասպանության կանխարգելման Lեմկինի ինստիտուտը կրկին ահազանգում է, որ արցախահայությունը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ցեղասպանության կրիտիկական վտանգի տակ:
«Սեպտեմբերի 20-ին և 21-ին Ադրբեջանի կողմից մի շարք ավիահարվածներից, անօդաչու թռչող սարքերի հարձակումներից և բնակավայրերի զանգվածային գնդակոծություններից հետո Արցախի վախեցած բնակիչները հայտնվել են ադրբեջանցի զինվորականների պատանդի կարգավիճակում՝ չունենալով անկլավից փախչելու ուղիներ։
Այս պահին իրավիճակը գետնի վրա պարզ չէ։ Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախում էլեկտրաէներգիայի, բնական գազի և հեռահաղորդակցության ծառայությունները: Կան չհաստատված հաղորդումներ վայրագությունների և զանգվածային սպանությունների մասին, ինչպես նաև մահվան բազմաթիվ սպառնալիքներ անհետ կորած հայ կանանց և երեխաների հասցեին։
2023 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը համաձայնության չի եկել: Անվտանգության խորհրդի կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել շարունակվող, անընդհատ փոփոխվող ճգնաժամը լուծելու համար:
Կարդացեք նաև
Ադրբեջանը նաև պնդում է, որ Արցախի Պաշտպանության բանակի զինվորները և Արցախի խաղաղ բնակչությունը, ընդհանուր առմամբ, «ահաբեկիչներ» և «անօրինական սեպարատիստներ» են: Այս պնդումները կեղծ են և հերքվում են Լեռնային Ղարաբաղի շրջանի պատմությամբ։
Մեծ է հավանականությունը, որ Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության և Արցախի պաշտպանության բանակի ցանկացած նախկին անդամ, ով կհայտնվի Ադրբեջանի ձեռքում, կարժանանա դաժան բռնությունների, խոշտանգումների և կսպանվի։
Լեմկինի ինստիտուտը սարսափած է այն ամենից, ինչ աշխարհը թույլ է տվել, որ տեղի ունենա արցախահայության հետ՝ չնայած ցեղասպանությունների կանխարգելման գրեթե բոլոր փորձագետների և հասարակական կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ նախազգուշացումներին, որոնք կանխագուշակել էին միջազգային հանրության դիտավորյալ կուրության պայմաններում տեղի ունեցող աղետը»:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԼԵՄԿԻՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Թարգմանությունը՝ «Հայկական ալիքի»