Իրավապաշտպանները փաստում են, որ ռազմական գործողությունները հաջորդել են Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս շարունակվող տեղաշարժի սահմանափակումներին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում պարենամթերքի, դեղորայքի, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաների սուր պակաս կա։
HRW-ն Ալիևի վարչակազմին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ապահովել հումանիտար կարիքների հասանելիություն, ինչպես նաև Հայաստան գնալ-գալու հնարավորություն։
«Ադրբեջանը պետք է թույլ տա քաղաքացիական անձանց, ովքեր ցանկանում են ժամանակավորապես տարհանվել Հայաստան, ինչպես նաև բժշկական օգնության հրատապ կարիք ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ՝ հարգելով նրանց վերադառնալու իրավունքը», – ասվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։