Սեպտեմբերի 23-ին, Կապանի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում Արցախում ապրող հայերի ճակատագրով մտահոգ կապանցիները իրազեկման երթ էին կազմակերպել։ Նրանք քայլելով Սյունիքի մարզկենտրոնի փողոցներով՝ բոլորին հորդորում էին դուրս գալ տներից ու միանալ իրենց։ «Խանութից մի նայեք, եկեք միացեք՝ մի բռունցք դառնանք»,-քաղաքացիներին դիմում էին երթի մասնակիցները։
«Թշնամին որ գա, սիրելի՛ կապանցիներ, չեք հասցնելու փախչել, եթե այսօր ոտքի չկանգնենք։ Արցախը հանձնված չի, քանի կա Սյունիքը»,-նշեց ակտիվիստներից մեկը։
Չնայած երթը բազմամարդ չէր, սակայն կազմակերպիչները հույս ունեն, որ գնալով իրենց շարքերը կավելանան։ «Իրազեկման միջոցառումներ ենք անելու բոլոր թաղամասերում, մեկ առ մեկ մտնելու ենք բակերը ու ներկայացնենք իրավիճակը»,-ասացին նրանք։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ