Վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքագրման տասնյակից ավելի դեպքեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա:
Ուստի կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից։
ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ