Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զարմացած եմ՝ հայոց լեզվի ուսուցիչն աշակերտին ասում է՝ քեզ ինչ, Արցախը որտեղ, դու՝ որտեղ»․ Անահիտ Միրիջանյան

Սեպտեմբեր 23,2023 20:59

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ ելույթ ունեցավ անգլերենի դասախոս Անահիտ Միրիջանյանը։ Նա հետևորդների, համակիրների մեծ բանակ ունեցող մտավորական է, շատ հաճախ սոցիալական ցանցում իր մտահոգություններն է հայտնում երկրում կատարվող իրադարձություների շուրջ։

Նա ասաց, որ հրապարակային ելույթներ ունենալու մեծ փորձ չունի, սակայն ներկայացրեց մի քանի առաջարկներ՝ ընդդիմության ղեկավարներին։

Ըստ նրա, վերամբարձ ճառեր ասելու փոխարեն պետք է  կոնկրետ ծրագրեր մշակել, առաջարկել, որպեսզի մարդիկ վստահեն ու դուրս գան տներից։

Մտավորականը նաև համաձայն չէ այն բառապաշարի հետ, որն օգտագործվում է ժողովրդի մի հատվածի մասին խոսելիս, նրանց «ժեխ» են անվանում, որը տեղին չէ։ Ըստ բանախոսի, ժողովրդի մեջ կա մի մասսա, որն անբուժելի է, բայց մեծ մասը մտահոգ են, ուղղակի տանից դուրս չեն գալիս, քանի որ նրանց այլընտրանքային ծրագիր, նոր ուղի չի առաջարկվում։

Անահիտ Միրիջանյանը նկատեց, որ հրապարակում ավելի շատ մարդիկ կլինեին, եթե նրանց վախեցրած չլինեին, թե կզրկեն աշխատանքից։

Նրան առավել շատ զարմացրել էր հայոց լեզվի ուսուցիչներից մեկի խոսքերը։

«Ես զարմացած եմ ուղղակի, հայոց լեզվի ուսուցիչն ասում է՝ քեզ ինչ, ինչի ես ուզում դուրս գնալ դասադուլի․ Արցախը որտեղ, դու՝ որտեղ։

Ես, լինելով անգլերենի մասնագետ, ամբողջ կյանքս ուսումնասիրելով արտասահմանյան գրականություն, արտասահմանյան մշակույթ, սիրտս տրաքում է, չեմ կարող տանը նստել, հայոց լեզվի և պատմության ուսուցիչներն ասում են՝ քեզ ինչ՝ Արցախում ինչ է կատարվում։ Ո՞նց թե, էնքան են վախեցած, որ ընկել են մյուս  ծայրահեղության մեջ։ Դրա համար մարդկանց վախը պետք է փարատել»,-ասաց նա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930