Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքը պատրաստ է հնարավոր տեղահանման դեպքում ընդունել մեր հայրենակիցներին

Սեպտեմբեր 23,2023 18:44

Մոտ մեկ ամիս առաջ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված հումանիտար կենտրոնում  կընդունեն Արցախից Հայաստան  տեղափոխվող քաղաքացիներին, կիրականացվեն հաշվառման աշխատանքներ։  Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կապված Լեռնային Ղարաբաղից քաղաքացիների հնարավոր հոսքի հետ։

Աշխատանքային խմբին կից կամավորների  խումբ է ձեւավորվել, որտեղ հիմնականում Գորիսի պետական համալսարանի ուսանողներն են։ «Կոռնիձորի հումանիտար կենտրոնում  ենք նախատեսում  ընդունել մեր հայրենակիցներին եւ այնուհետեւ բաշխել ժամանակավոր տեղակայման վայրեր։ Պատրաստ ենք մեր հայրենակիցներին հնարավոր տեղահանման դեպքում ընդունել. հոգալ նրանց կարիքները՝ կեցության, սննդի: Արդեն  գույքագրել ենք  մեծամասամբ այն ազատ տեղերը, որտեղ կարելի է գիշերակաց ապահովել մեր հայրենակիցների համար, եւ դա ոչ միայն Գորիսի տարածաշրջանում է լինելու, այլ մարզի ողջ տարածքում»,-նշեց Կարեն Բալյանը։

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 22-ին կայացած կառավարության նիստում որոշում է ընդունվել  հումանիտար ճամբարին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել   15,911.7 հազ. դրամ։ Ըստ հիմնավորման հումանիտար ճամբարը ծառայում է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է իրավապաշտպան կազմակերպություններին եւ համաշխարհային հանրությանը ներկայացնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ողջ իսկությունը, կազմակերպել վերջիններիս այցերը եւ դեպքերի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։ Վերոշարադրյալ խնդիրների կարգավորման հրատապությամբ պայմանավորված՝ Հումանիտար կենտրոնը ստեղծվել եւ ծառայությունները մատուցվում են սույն թվականի օգոստոսի 29-ից «ԱՍ ԹԻՄ» ՍՊ ընկերության կողմից:

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930