Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը թքում է միջազգային հանրության երեսին». Զոհրաբ Մնացականյան

Սեպտեմբեր 23,2023 17:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախի դեմ Բաքվի լայնամասշտաբ հարձակմանը:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բացման օրն Ադրբեջանի նախագահը թքում է միջազգային հանրության երեսին և հարձակվում Արցախի վրա: Նա քաջատեղյակ է, որ անգործությունը և տաղտկալի հայտարարությունները մարդկության դեմ հանցագործությունների իրագործման և անպատժելիության համար կանաչ լույս են»:

Ավելի ուշ, Զոհրաբ Մնացականյանը ևս մեկ գրառմամբ է հանդես եկել: «Արցախի ապօրինի շրջափակմամբ, սովահարությամբ, պարտադրանքով և հյուծմամբ Ադրբեջանի նախագահը մուտք է գործել բռնի տեղահանումների, էթնիկ զտման և ցեղասպանության ակտիվ փուլ»:

Մնացականյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանի հանցավոր ռեժիմին կանգնեցնելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխում ամրագրված դրույթների իրականացումը, որը վերաբերում է խաղաղության վտանգման, խաղաղության խախտման և ագրեսիայի հարցերին:

Հիշեցնենք՝ Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-ի մայիսից մինչև 2020-ի նոյեմբերը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930