Այսօր կեսօրից Երեւանի կենտրոնից ի պաշտպանություն արցախահայերի համախմբման ցույցեր սկսած քաղաքացիներից ոմանց ցույցի ավարտին Հանրապետության հրապարակից կարմիր բերետավորները տարան ոստիկանական բաժիններ:
Հիշեցնենք, որ խաղաղ ցույցն ավարտվեց կառավարության շենքի դիմաց:
Կարմիր բերետավորներից մեկը փորձ արեց հրել ցույցի մի մասնակցի, որը տեսանկարահանում էր տեղի ունեցող զարգացումները: Երբ մասնակիցը հարցրեց՝ ինչի՞ համար, ինչ է արել, կարմիր բերետավորը պատասխանեց՝ գազոնին կանգնելու համար: Ցույցի մասնակիցն էլ հակադարձեց՝ ձեր օրինակին եմ հետեւում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից