Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցի մասնակիցները մտել են Անդրանիկ Քոչարյանի բակ ու ամոթանք տվել

Սեպտեմբեր 23,2023 16:04

Ի պաշտպանություն արցախահայերի՝ այսօր կեսօրից Երեւանի կենտրոնից համախմբման ցույցեր սկսած քաղաքացիները մտան նաեւ ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի բակ ու նրան ամոթանք տվեցին իր ավելի վաղ արած հայտարարության համար:

«Եթե ճիշտ գիտենք, այս թաղում է ապրում նաեւ ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը: Այստեղ նպատակ չունենք իրեն հանդիպելու կամ բան ասելու: Եթե, իրոք, նա ձեր հարեւանն է, իրեն ասեք, որ այսքան մարդ, հազարավոր հայեր, որ ամեն օր դուրս են  գալիս, Արցախի, հայրենիքի ու նաեւ իր համար են դուրս գալիս: Իր կոչերը, թե եթե փորձեն շենք գրավել եւ այլն, որի միտքն ամենեւին չունենք, որովհետեւ այդ շենքերից իրենք դուրս կգան, եթե հազարավոր հայեր պահանջեն հենց հրապարակի մեջտեղում:

Ինքը սպառնում է կրակել մեզ վրա, հայ մարդու վրա, ուզում ենք ասել, որ չենք կասկածում: Որովհետև հինգ տարի կրակել են ե՛ւ ՀՀ պետականության, ե՛ւ ՀՀ ինքնիշխանության, ե՛ւ Արցախի վրա: 5000-ի չափ անմեղ տղերքի վրա, որոնք, զենքը վերցրած, իրենց հայրենիքն էին պաշտպանում, մեջքից են կրակել: Ձեր հարեւանը պատրաստ է կրակել մեզ վրա, որովհետեւ իրենց համար հայի կյանքն արժեք չունի, ոնց Արցախում ցեղասպանության առաջ կանգնած 30.000 երեխու կյանքն արժեք չունի: Այսքանը, եթե տեսնեք ձեր հարեւանին, փոխանցեք իրեն, ամոթանք տվեք, որովհետեւ ՀՀ-ն հայերի, ոչ թե թշնամու հայրենիքը պիտի լինի» ,- եզրափակեց ցույցի մասնակիցը ու բոլորով հեռացան պատգամավորի բակից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930