Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ տեղի ունեցավ, կհանգեցնի ԵՄ-ի դելեգիտացմանն ու արևմտյան ազդեցության հետագա արժեզրկմանը Հարավային Կովկասում»․ «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 23,2023 15:21

Ինչպե՞ս կանդրադառնա Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը Բաքվի ու Երևանի միջև խաղաղ գործընթացի վրա: Վերլուծաբան Ռիչարդ Վեյնցի կարծիքով, դեռևս դժվար է տալ վերջնական գնահատական այս հարցում:

«Դեռևս պարզ չէ, բայց ռազմական գործողությունները կարող են ստեղծել մի իրավիճակ, որը կվերափոխի խաղաղ բանակցությունները: Այսպիսով, այս պահին խաղաղության բանակցություններն ընթանում են օտարերկրյա կողմերի միջև, որոնք փորձում են միջնորդել Ադրբեջանի կառավարության, Հայաստանի կառավարության և անուղղակիորեն Ադրբեջանի կազմում հայկական ինքնավար միավորի միջև: Եթե հաջողվի հասնել նրան, որ Ադրբեջանի կառավարությունը ամբողջապես վերահսկողության տակ առնի Լեռնային Ղարաբաղը, և խրախուսի այնտեղի որոշ հայերին հեռանալ Հայաստան, ապա դա իսկապես նոր իրավիճակ կստեղծի»,- պնդում է Վեյնցը:

Վերլուծաբան Լորենս Բրոյերսն էլ չափազանց զգուշավորությամբ է մոտենում այս հարցին: Ըստ նրա՝ այս վերջին զարգացումներից հետո կարող է թվալ, որ այժմ Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին Ղարաբաղում ու պատրաստ է առաջ շարժվել դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում: Սակայն վերլուծաբանը գտնում է, որ կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական բանակցությունների հրավիրումը հսկայական մարտահրավեր է:

«Ինձ անհանգստացնում է, թե ինչպես դա կարող է ազդել Հարավային Հայաստանի տարանցիկ ուղիների վրա: Խոսքն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է, որն այդպես են կոչում Թուրքիայում և Ադրբեջանում»,- իր մտահոգությունն է հայտնում Բրոյերսը:

Ըստ նրա՝ այն, ինչին ականատես եղանք այս շաբաթ, ցույց է տալիս, որ հարկադրանքի քաղաքականությունը աշխատում է, իսկ պարտադրումը տալիս է արդյունք: «Դա եվրաատլանտյան՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մոտեցման՝ դրամատիկ մերժումն է երկխոսության միջնորդության հարցում: Վաշինգտոնն ու Բրյուսելը կոչ էին անում ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային միջնորդավորված մեխանիզմ, ինչը Ադրբեջանը մերժեց՝ ասելով, որ դա իր ներքին գործն է, և նա չի ընդունի որևէ արտաքին ներգրավվածություն։ Այսպիսով, ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, կհանգեցնի ԵՄ-ի դելեգիտացմանն ու, առհասարակ, արևմտյան ազդեցության հետագա արժեզրկմանը Հարավային Կովկասում»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930