Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ նամակներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը X-ում
«Ադրբեջանական տելեգրամյան ալիքները մարդկանց խրախուսում են գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախի անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա դիմաց գումար առաջարկելով։
Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք արդեն իսկ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանը զանգերով ու sms-ներով ահաբեկում և սպառնում է նրանց։
Կարդացեք նաև
Սա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա անվտանգության երաշխիքներ, եթե դրվի Ադրբեջանի վերահսկողության տակ»։
The Office of the Human Rights Defender is receiving multiple terrifying reports about Azerbaijani information terror actively conducted against the civilian population of Artsakh. Azerbaijani telegram channels encourage people to find, kill, torture, and rape the missing persons… pic.twitter.com/k56rt04Dqx
— Artsakh / Nagorno-Karabakh Human Rights Ombudsman (@ArtsakhOmbuds) September 22, 2023