Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

100.000 հայը հրապարակում կարող է  ստիպել, որ ՀՀ-ն նորից տեր կանգնի արցախցուն. մեկնարկել են ի պաշտպանություն արցախահայերի ակցիաները

Սեպտեմբեր 23,2023 13:40

«Արցա՜խ, Արցա՜խ» վանկարկելով՝ քիչ առաջ Երեւանի կենտրոնից քաղաքացիները սկսեցին համախմբման ցույցերն՝ ի պաշտպանություն արցախահայերի: Այսօր ցույցերն ավելի տեղեկատվական բնույթ ունեն, երիտասարդները քաղաքացիներին տեղեկացնում են Արցախում ստեղծված իրավիճակի ու դրան չարձագանքելու կամ անտարբեր մնալու հետեւանքների մասին:

«Արցախում հայ ժողովրդի պատասխանատուն եղել է ՀՀ-ն  ու հայկական բանակը, բայց այս իշխանությունների ձեռամբ, նրանց շարունակական դավաճանության հետեւանքով այսօր ՀՀ-ն հրաժարվել է Արցախից ու հայ ժողովրդին դեմ է տվել ցեղասպանության ու հրաժարվում է արցախցուց:

Հիմա մտածում եք՝ ինչ կարող եք փոխել: 100.000 հայը հրապարակում կարող է ստիպել, որ ՀՀ-ն նորից տեր կանգնի արցախցուն, Արցախին, ոչ թե ամեն օր թշնամու՝ Էրդողանի ու Ալիեւի նոր պայմանների առաջ գլուխ ծռի: Դուրս եկեք պայքարի, ցեղասպանության դիտորդ մի՛ եղեք: Արցախը հանձնողը Երեւանն էլ է հանձնելու, Սյունիքն ու Տավուշն էլ է հանձնելու: Կա՛մ այսօր կմիավորվեք, կկարողանանք մի փոքր գործ անել, բան փոխել, կա՛մ մեր ամբողջ կյանքում ցեղասպանությունը հանդուրժած ազգի խարանով կապրենք:

Թշնամին ամեն օր բացահայտ այս իշխանության գլուխն է  շոյում, շնորհակալություն հայտնում, Ալիեւն ու Էրդողանն ամեն օր Նիկոլին շնորհակալություն են հայտնում, ասում են՝ կեցցես, որ մեր շահն ես սպասարկում:

Թշնամու շահը սպասարկողը չի կարող ինչ-որ պահի փոխվել ու հայկական շահ սպասարկել: Արցախում ծնված հային Երեւանում, Գյումրիում ծնված հայից տարբերողը չի կարող հայկական պետության ղեկավար լինել: Արցախում իրավիճակ փոխելու մի տարբերակ կա՝ ՀՀ իշխանությունը նորից պետք  է վեր լինի հայ ժողովրդի իրավունքներից, ինչպես 30 տարի Արցախի ինքնիշխանության համար ՀՀ-ն է երաշխավոր եղել, արցախցու անվտանգության համար ՀՀ-ն է  երաշխավոր եղել, նորից պետք է լինի: Ո՛չ ռուսն է մեզ փրկելու, ո՛չ ֆրանսիացին, ո՛չ էլ պարտավոր են փրկել, եթե անտարբեր նայում ենք, ոնց են մեր քույրերին  ու եղբայրներին սպանում Մարտակերտում, Ստեփանակերտում ու Ասկերանում»,- քաղաքացիներին տեղեկացնում էին ցույցի մասնակիցները:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930