Սեպտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հունան Գ.-ն իր վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Շիրազի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 5 հասցեի շինության պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հունան Գ.-ն, նրա ուղևորներ 34-ամյա Նարինե Հ.-ն, 8-ամյա Դավիթ Գ.-ն, 8-ամյա Էմանուել Ա.-ն և 10-ամյա Մարիետա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից երեխաները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում