Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն են տեղափոխել Արցախ։ Այդ մասին հայտնում է խաղաղապահների տելեգրամյան ալիքը։
Ըստ հաղորդագրության՝ օգնության մեջ սնունդ է և հիգիենայի պարագաներ, ներառյալ առաջին անհրաժեշտության ապրանքները։
Ըստ ՌԴ ՊՆ–ի՝ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում կեցություն է հաստատել ավելի քան 800 խաղաղ բնակիչ, նրանցից ավելի քան 400-ը երեխաներ են: