Մեքսիկայի մայրաքաղաքում մեկնարկել է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է երեք մասնակցով։ Տղաների մրցաշարում հանդես է գալիս գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, աղջիկների պայքարում՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը եւ Ասյա Եդիգարյանը։
Խաղացված երեք տուրերում Մարիամը առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու եւս երեք շախմատիստուհու հետ 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ասյա Եդիգարյանը առաջատարներից պակաս ունի մեկ միավոր եւ տեղ է զբաղեցնում 33-րդ հորիզոնականում։
Մամիկոն Ղարիբյանը տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 2,0 միավորով 150 մասնակիցների մեջ առայժմ 53-րդն է։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ