Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ենք, որ կը լիազօրենք Նիկոլը մեր պետականութիւնը տանելու կործանման. մեզ ազգովին բարոյալքելու, վարկաբեկելու և պատմութեան բեմէն դուրս քշելու․ «Հայրենիք»

Սեպտեմբեր 23,2023 11:43

Ամէն անգամ, որ Ընդդիմութիւնը հրապարակ կ՚իջնէ Փաշինեանական իշխանութիւնը լուծարելու վճռակամութեամբ և չի յաջողիր, ինքնաբերաբար Նիկոլի դիրքերն են, որ կ՚ամրապնդուին և ինքնաբերաբար կ՚ամրագրուի Նիկոլական ուժի անպարտելիութեան առասպելը։ Անգամ մը ևս մենք կը կոփենք մեր շղթաները մեր իսկ ձեռքերով։ Անգամ մը ևս, ան կը յաջողի հաւաստել Արևմուտքին և Մոսկուայի, որ ինքն է տէրը կացութեան և որ Ընդդիմութիւնը շատ հեռու է լուրջ սպառնալիք մը ըլլալէ իր իշխանութեան։

Ամէն անգամ, որ Ընդդիմութեան պայքարը կը յանգի հերթական նոյն ձախողութեան, մենք ենք, որ կը լիազօրենք Նիկոլական յանցագործ իշխանութիւնը խօսելու և բանակցելու մեր հաշւոյն, ԱԶԳԻՆ ՀԱՇՒՈՅՆ։

Մենք ենք, որ կը լիազօրենք Նիկոլը մեր պետականութիւնը տանելու կործանման. մեզ ազգովին բարոյալքելու, վարկաբեկելու և պատմութեան բեմէն դուրս քշելու։ Այս է մերկ իրականութիւնը, որուն պիտի անյապաղ գիտակցինք և հասկնանք, որ մեզմէ ամէն մէկը անմիջականօրէն դերակատար է այս ազգային ողբերգութեան մէջ։

Վերջին երկու օրերու իրադարձութիւնները օրհասական են և մենք՝ ողբալիօրէն անպատրա՛ստ ենք մեր առջև ծառացող կենաց-մահու մարտահրաւէրները դիմագրաւելու։ Արցախը կը գտնուի թշնամիի ճանկերուն մէջ։ Արցախը կը գտնուի ցեղասպանութեան եզրին։ Հայաստանի իշխանութիւնը պաշտօնապէս լքած է Արցախը զայն յայտարարելով Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան մաս և ինքնաբերաբար հնարաւոր դարձուցած, որ Ատրպէյճան արդարացնէ իր ցեղասպանական նախայարձակումը որպէս հակա-ահաբեկչական գործողութիւն անհնարին դարձնելով միջազգային համայնքի միջամտութիւնը «Ատրպէյճանի ներքին գործերուն»։ Պարզ խօսքով, թշնամին կը գործէ մեծագոյն ձեռնհասութեամբ և դաժանութեամբ և հայոց հայրենիքն ու հայ անկախ պետականութիւնը կառչած են վերջին ազազուն արմատէն, իսկ մենք կը ճգնինք 30 ընդդիմադիր քաղաքական ուժերու հայեացքները համադրելու։

Կարօ Արմենեան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930