Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ներկա իշխանության ճակատին կմնա ե՛ւ 44-օրյա պատերազմի պարտության, ե՛ւ Արցախի հանձնման խարանը․ «Ազգ»

Սեպտեմբեր 23,2023 11:23

Պատերազմից հետո ամենաողբերգական օրերն ապրեցինք այս շաբաթ՝ սեպտեմբերի 19-20-ին, երբ Արցախն ընկավ 24 ժամում, թշնամու լայնածավալ հարձակումից հետո: Եւ հայոց ողջ ընտրախավը՝ ընդդիմադիր եւ իշխանական, լուռ նայեց, թե ինչպես է դա տեղի ունենում: Հայաստանի ներկա իշխանության ճակատին կմնա ե՛ւ 44-օրյա պատերազմի պարտության, ե՛ւ Արցախի հանձնման խարանը՝ դրանց նպաստող գործողությունների մասին շատ ենք գրել, այս անգամ դա չանենք:

Նոյեմբերի 9-10-ի փաստաթուղթը, որ այդքան սիրում են մեջբերել իշխանությունում, բուն Արցախը թշնամուն հանձնելու մասին որեւէ կետ չէր պարունակում, իսկ որ թշնամին հարձակվելու էր՝ ամեն օր նրա նոր կուտակումներից էր պարզ: Ոչինչ չարեցիք, լուռ թույլ տվեցիք, որ արցախցին մենակ կռվի ու հանձնվի: Արցախի նոր, իբր ընդդիմանպաստ իշխանությամբ հանդերձ, իբր նախորդների՝ որոշում չկայացնողներին փոխարինելով, ուշացած խոսելով բանակցելու անհրաժեշտությունից, սրա՞ համար էիք փոխում:

Այն պատճառաբանությունները, այդ թվում՝ թշնամական, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, այդպես նպաստելով հարձակմանը, միգուցե իրականությանը մոտ են, բայց զարմանալին ուրիշ բան է՝ Հայաստանն այպիսի փաստաթուղթ չի ընդունել, Փաշինյանի բանավոր ասածով ընթացած իրադարձությունները միշտ էլ իրավական ճանապարհով խմբագրելու հնարավորություն մնալու է: Մի ողջ սերնդի ճակատին է նաեւ պարտության եւ Արցախի կորստի խարանը:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930