Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում արցախյան պատերազմների հերոսների նկարների ստենդը հանելու կադրեր են հայտնվել համացանցում: Կապվեցինք արցախցի հասարակական, քաղաքական գործիչ Բելլա Լալայանի հետ, որպեսզի պարզենք, թե ինչու է հանվում ստենդը, որի մոտ մշտապես արցախցիները ծաղիկներ էին դնում, զոհերի հիշատակն էին հարգում:
«Պարզ է, որ հասարակ ժողովուրդը հասկանում է, որ այստեղ ոչ մի ապագա չկա։ Բնականաբար, իրենք իրենց երեխաների հիշատակը չպետք է թողնեն, որ պղծվի»,- ասաց Լալայանը։ «Վանդալիզմ չկա, իմ կարծիքով, այդ դրվագը հանդիպել եմ Ֆեյսբուքի լրահոսում, գրեթե համոզված եմ, որ ծնողներն ու հարազատներն են պոկում իրենց երեխաների ու ամուսինների նկարները, որ չպղծվեն»։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում