Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում ելույթ ունեցողներից ոչ մեկը, կոնկրետ՝ «միջազգային հանրության» ոչ մի ներկայացուցիչ չընդունեց սեփական մեղավորությունը կատարվող ողբերգության մեջ․ «Փաստ»

Սեպտեմբեր 23,2023 10:53

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում ելույթ ունեցողներից ոչ մեկը, կոնկրետ՝ «միջազգային հանրության» ոչ մի ներկայացուցիչ չընդունեց սեփական մեղավորությունը կատարվող ողբերգության մեջ: Բանն այն է, որ դեռևս օգոստոսին Հայաստանի պահանջով արդեն հրավիրվել էր ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ՝ Արցախի խնդրով, կոնկրետ՝ Ադրբեջանի կողմից Արցախը կես տարուց ավելի շրջափակելու, այդպիսով հումանիտար աղետ ստեղծելու հարցով: Բայց այն ժամանակ ՄԱԿ-ը որևէ հետևության չհանգեց:

Ու այդպիսով ստացվեց, որ ՄԱԿ-ի ԱԽ օգոստոսյան նիստը գործնականում լեգիտիմացրեց Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի հայության դեմ ծավալած ցեղասպանական բնույթի հարձակումը, որին ադրբեջանական թուրքերը «հակաահաբեկչական գործողություն» անվան տակ են հրամցնում միջազգային հանրությանը:

Եվ ահա, «պոստ ֆակտում» հավաքվել էր նույն «միջազգային հանրությունը» և մեկումեջ սրտաճմլիկ ելույթներ էր ունենում ցեղասպանության ենթարկվող հայերի, Ադրբեջանի կողմից «ռազմական գործողությունների» անթույլատրելիության մասին, գեղեցիկ, գուցե շատերի համար սրտաշահ բաներ էր ասում մարդու իրավունքների, կյանքի երաշխիքների վերաբերյալ:

Ինչևէ: Դա երկդիմի պահվածքի ու «կռվից հետո բռունցքներ ճոճելու» տպավորություն էր թողնում, իսկ առանձին ելույթներից ուղղակիորեն նավթի հոտ էր փչում: Դե, «միջազգային հանրության» համար, մեծ հաշվով, ադրբեջանական նավթը, սեփական շահերը շատ ավելի թանկ են, քան հայ երեխաների արյունը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930