Համաշխարհային սպորտի լեգենդ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի քառակի ու Եվրոպայի առաջնությունների վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում առայժմ անցկացրել է չորս գոտեմարտ ու բոլորում էլ բացարձակ առավելությամբ հաղթել է։
Նա մեկնարկում 10։4 հաշվով առավելության է հասել ռումինացու նկատմամբ, այնուհետեւ երեք անգամ նույն 9։0 հաշվով պարտության է մատնել, ԱՄՆ-ի, Չեխիայի եւ Լիտվայի ներկայացուցիչներին ու մտել է եզրափակիչ, ինչը նրան 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել։
Այսօր «Ճերմակ արջը» իր հերթական ոսկե մեդալի համար գոտեմարտելու է կուբացի Գեբրիել Ալեխանդրո Ռոսիլլո Կինդելանի հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ