Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը քննարկելու է հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը

Սեպտեմբեր 23,2023 09:56

Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը Հայաստանում։

Ս․թ․ սեպտեմբերի 22-25-ը Հայաստան կատարած այցի ընթացքում սենատոր Փիթերսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի  և այլ շահագրգիռ անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը։

Սենատոր Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Նա նաև կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930