Լրահոս
Օրվա լրահոսը

Միմյանց մեղադրանքներ ներկայացնելը, տարանջատ գործողությունները միայն օգնում են Նիկոլ Փաշինյանին․ «Փաստ»

Սեպտեմբեր 23,2023 09:00

Մի կողմից՝ միայն իրենց իշխանության մասին մտածող ու իրենց աթոռներից կառչած Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության ոչ կոմպետենտ պահվածքն ու Արցախից հրաժարվելու քաղաքականությունը, մյուս կողմից էլ՝ միջազգային հանրության անհամարժեք արձագանքը Արցախում տեղի ունեցող հանցագործությունների հետ կապված բողոքի ալիքի բարձրացման պատճառ դարձան։

Սակայն նույնիսկ այս պարագայում ընդվզման գործողություններն առաջին հերթին աչքի ընկան իրենց մասնատվածությամբ և տարանջատվածությամբ։ Օրինակ՝ բողոքի դուրս եկած մարդկանց մի մասը հավաքվում է Հանրապետության հրապարակում՝ պահանջելով իշխանափոխություն, մարդկանց մյուս մասը՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ բողոքելով Ռուսաստանի գործողություններից և մեղադրելով Հանրապետության հրապարակում հավաքվածներին։ Մյուս կողմից՝ Ազատության հրապարակում հավաքվածներն էլ մեղադրում էին Հանրապետության հրապարակում և ՌԴ դեսպանատան մոտ հավաքվածներին։ Եվ պարզ է, որ այս դեպքում խոսքը ոչ թե ապակենտրոն հավաքների, այլ տարանջատ գործողությունների մասին է։ Այնինչ, միմյանց մեղադրանքներ ներկայացնելը, տարանջատ գործողությունները միայն օգնում են Նիկոլ Փաշինյանին ու նրա՝ ավեր, մահ ու կորուստ բերող իշխանությանը, իսկ հակազդող ուժերը ջլատվում են։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները շահագրգռված են, որ բողոքի գործողությունները միասնական ու հատկապես համակարգված չլինեն։ Այս առումով, իհարկե, կարևոր է, որ վերջապես համակարգվող մարմին ստեղծվեց՝ Ազգային կոմիտեի տեսքով։ Բայց պետք է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք, որ գործողությունները պետք է լինեն մանրամասն կշռադատված ու խելամիտ, որպեսզի հնարավոր լինի պահպանել, այլ ոչ թե պարպել գեներացված էներգիան՝ ցույց տալու համար, որ սա ոչ միայն իշխանափոխության, այլ առաջին հերթին հայրենիքի հարց է։ Ու այս խնդրում պետք է շատ զգույշ լինել. եթե նորից պետք է հասարակությունն իր էներգիան պարպի, գնա ու ավելի խորը հիասթափության մեջ հայտնվի, ապա պարզ է, որ այս ամենը լավ տեղ չի տանելու։ Մյուս կողմից էլ՝ չպետք է ուժերը վատնել այնպիսի ուղղություններով, որոնք արդյունք չեն ունենալու։ Այսինքն, ձեռնարկվող գործողությունները չպետք է ինքնանպատակ լինեն։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930