Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքը՝ կոտորածի շարունակությունն է

Սեպտեմբեր 23,2023 10:00

Հանրապետության հրապարակում մարդիկ իրենց ցասումն են արտահայտում Արցախում տեղի ունեցող կոտորածի եւ Հայաստանի իշխանությունների անգործության կապակցությամբ: «Կարմիր բերետավորները», դրսեւորելով աննախադեպ դաժանություն ու վայրագություն, պաշտպանում են այդ անգործությունը դրսեւորող իշխանություններին: «Հ/կ-ականները» լռելյայն ողջունում են այդ վայրագությունները, որովհետեւ իրենք «արեւմտամետ» են, իսկ ցուցարարներն, իրենց կարծիքով, «Կրեմլի գործակալներ» են: «Ագենտուրայի» մասին հեքիաթն այսօր իշխանության հիմնական քարոզչական թեզն է:

Բողոքի ցույցերը մեծ մասամբ ինքնաբուխ են: Բայց կան նաեւ քաղաքական գործիչներ, որոնք փորձում են իրենց ձեռքն առնել այդ ինքնաբուխ ընդվզումները: Նրանք իմ գաղափարակիցները չեն: Ես շատ լավ տեսնում եմ, որ նրանք երբեմն սխալ բաներ են ասում եւ սխալ բաներ են անում: Բայց ո՞րն է այլընտրանքը: Եթե հասարակությունը որեւէ ձեւով չարձագանքի այս իրավիճակին, ապա դրա անխուսափելի հետեւանքն է լինելու այն, որ Ադրբեջանն ավարտին կհասցնի արցախցիների սպանդը, որովհետեւ Հայաստանի վարչապետը կարծիք է հայտնում, որ «ԼՂ բնակչությանն այս պահին ուղիղ սպառնալիք չկա»: Ուղղակի ապշում եմ, որ մարդը (չեմ ասում երկրի ղեկավարը, չեմ ասում անգամ՝ հայը) կարող է նման գիտակցված ու հրեշավոր սուտ ասել՝ ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով, իսկ իրականում՝ սեփական աթոռի համար դողալով եւ վախենալով, որ գաղթականների ալիքն իր իշխանության համար խնդիրներ կստեղծի:

Բայց արցախցիների կոտորածով ամեն ինչ չի ավարտվի: Դրան կհետեւի «խաղաղության պայմանագիրը», «անկլավների» հանձնումը, ադրբեջանցիների «վերաբնակեցումը», «Զանգեզուրի միջանցքը», նոր պատերազմն ու նոր՝ ավելի սարսափելի կոտորածը, ի վերջո՝ պետականության կորուստը: Ահա թե ինչ է իրականում նշանակում Փաշինյանի պաշտոնավարման շարունակությունը: Ոստիկանները, որոնք ջարդում են ցուցարարների գլուխները, իրականում նպաստում են այդ սցենարին (իհարկե, չհասկանալով դա):

Հայաստանում կան մարդիկ (նրանք, հուսով եմ, այսօր 680 հազարից քիչ են), որոնք կա՛մ չեն հավատում այդ սցենարի հավանականությանը, կա՛մ էլ՝ բացարձակապես անտարբեր են, թե ինչ է կատարվելու մոտակա ամիսների ու տարիների ընթացքում: Ես հասկանում եմ, որ նրանց մեծ մասը բարեխիղճ մոլորյալներ են՝ շատերի հոգին պարզապես պղտորվել է ղարաբաղցիների հանդեպ տարիներ շարունակ քարոզվող ատելությամբ, ինչպես նաեւ՝ «5-րդ շարասյան» մասին առասպելներով: Բայց խոստովանեմ, որ ինձ համար ծանր է նրանց տեսնելն ու լսելը: Թող գոնե մեր եղբայրներն ու քույրերն ապահով հասնեն Հայաստան, դրանից հետո, հուսով եմ, այդ հոգեբանական պատնեշը կկարողանամ հաղթահարել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ. Շ. says:

    Դուք չէք, որ հոգեբանական պատնէշ ունիք, այլ իշխանութեան անդամները, նրանց պաշտպանողները, եւ անշարժ ու սառած մնացեալները:

    Եւ ասոնց բոլորին հոգեբանական խնդիրը, ձեր այդ, վերեւ նշածն է. * չեն հավատում այդ սցենարի հավանականությանը * :

    Հոգեբանական պատ մըն է, իրենց եւ մինչդեռ ստոյգ, ակնյայտ իրականութեան միջեւ: Թերեւս, բնական է…

    Այդ պատը կը փլի իրենց վրայ, կը թաղուին տակը, եւ դեռ կը շարունակեն ուրանալ իրականութիւնը: Կը շարունակեն ապաստանիլ իրենց երեւակայական վարկածներուն մէջ:

    Ամէն պարագայի, ընթացիկ օրերն ալ անխուսափելի էին, Յունիս 2021 ընտրութիւններէն ետք արդէն: Եւ որքան որ ալ մնացեալներս զայն կը նախատեսէինք, քանի որ մարդ յոյսով կ’ապրի, մենք ալ *չէինք հավատում այս սցենարի հավանականությանը* : Այսքան արագ, թուրքերի համար այսքան հեշտ ու դիւրին, հարերի կողմէ՝ այսքան քիչ ու տկար հակազդեցութեամբ:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Լավատես says:

    Վիճակն ավելի վատն էլ կարող է լինել, եթե անվերջ այսօրը համեմատենք երեկվա հետ, եկեք այսօրը համեմատենք վաղվա հետ, որն արդեն պետք է այսօր սկսենք արարել: Ով իրեն մեղավոր է զգում այսօրվա վիճակի համար, նա էլ ընդունակ է շտկելու այսօրվա վիճակը եւ ավելի լավ վաղվա օր սկսի կառուցել:
    Ո՞րն է դեգրադացիայի գլխավոր պատճառը: Առաջընթացի համար պատասխանատվությունը պետք է աճի պաշտոնի հետ, իսկ պաշտոնը պետք է աճի փորձառության հետ: Եթե երեխային նշանակես ընտանիքի գլխավոր հրամանատար, դա կբերի ընտանիքի կործանմանը, բայց հո երեխան մեղավոր չի դրանում, երեխային մեղադրելով ու պատժելով ընտանիքի դեգրադացիան կկանգնեցվի՞: Պետք է մշակվի եւ շատ արագ այնպիսի ընտրական համակարգ, երբ համայնքների տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցեն միմիայն այդ համայնքի ընտանիքների ծնողները, երբ ընտանիքի երեխաներին եւ տատիկ պապիկներին հնարավորություն տան միայն խորհրդատվական ձայնի իրավունք, իսկ ծնողները նրանց կարծիքը լսելով իրենց որոշիչ ձայնով ընտրություն կատարեն համայնքային ընտրություններում: Նմանապես, համայնքի ընտրված ներկայացուցիչները պետք է պետական ընտրություններում ընտրություն կատարեն: Այսօրվա գործող ժողովրդավարական ընտրությունները երեխաներին պետության գլխավոր հրամանատար են կարգում: Եկեք հասարակական հիմունքներով սկսենք ընտրական նոր համակարգ ստեղծենք, փորձարկենք այն, եւ եթե այն արդյունավետ լինի, հասարակական հիմունքներով էլ ենթարկվենք մեր ընտրված պատասխանատու եւ փորձառու հրամանատարների հրամաններին: Ով իրեն մեղավոր է զգում այսօրվա իրավիճակի համար, միացո՛ւմ:

    • Հ. Շ. says:

      բայց… եղբայրս… ո՛չ ոք ինք իրեն մեղավոր չի զգում այսօրվա իրավիճակի համար… այսինքն, ոչ մէկ քաղաքական գործիչ… եւ առանց այդ դասակարգի անձերու, մենք, մնացեալներս, որեւէ բան չենք կրնար ընել… ոչ հիմա… ոչ այս դարաշրջանին…

  3. Nimar says:

    Ոչ մի բան, որ այժմ կատարվում է մեր աչքի առաջ, անսպասելի չէ, հանկարծակի և
    անկանխատեսելի: Ոմանց համար կարո՞ղ է նորություն լինել, որ արցախցիներից ոմանք
    /կամ բոլորը/ կթողնեն իրենց տները և կտեղափոխվեն Արցախից։ Կամ որ սրանից հետո
    Արցախը կամաց-կամաց կբնակեցնեն ադրբեջանցինե՞րը։ Կամ անկլավների հա՞րցը։ Կամ այդպես կոչված միջանցքի՞ հարցը: Որևէ մեկը կասկած ունի՞, որ Թուրքիան, ՌԴ-ն և Ադրբեջանը «միջանցք» են պահանջում: Ինչ-որ մեկը բավական միամտություն ունի
    ենթադրել, որ հրաշագործ մեսիա կգա և ոչ պակաս հրաշքով մեր երկիրն այս երեքին էլ
    միանգամից կհաղթի՞։ Ով այդպես կարծում է կամ հիմար է, կամ սրիկա, որը փորձում է օգտվել իրավիճակից, կամ գուցե հոգեբանորեն վնասված մարդ, որը ենթակա է խուճապի և հիստերիայի: Կարևոր չէ նմաններին 5-րդ սյունակ անվանել կամ այլ կերպ, կարեւորն այն է, որ իրենց գործողություններով դիտավորյալ փորձում են խարխլել իրավիճակը երկրի ներսում, որը գտնվում է հզոր արտաքին ճնշման տակ: Կարևոր է խելամիտ մնալ հենց հիմա: Պահանջվում է կազմակերպվածություն, կարգապահություն և կարգուկանոն: Բացարձակ հանգիստ, շրջահայաց և հետևողականորեն լուծել կոնկրետ գործնական խնդիրներ: Ապագա կոտորածների և այլ աղետների ապոկալիպտիկ կանխատեսումները ուղղված են հիստերիայի աստիճանի բարձրացմանը:
    Վստահ եմ, նույնիսկ շատ միամիտ մարդիկ այնքան խելացի են, որ հասկանան, որ Թուրքիայի, ՌԴ և Ադրբեջանի քաղաքականությունը ոչ մի կերպ կախված չէ ներկա կամ հաջորդ Հայաստանի ղեկավարի անհատականությունից և որակներից: Կներեք, բայց նրանց չի հետաքրքրում, թե ով է նա և ինչ է մտածում իրենց նպատակների և գործողությունների մասին: Եթե ​​ունեն բավարար ռազմաքաղաքական հնարավորություններ, նրանք կհասնեն նպատակներին։
    Եւ, հետեւաբար, մեզ պետք չէ պայմաններ ստեղծել, որ նրանք դյուրին դարձնեն իրենց
    գործը, այլ ընդհակառակը, ամեն կերպ փորձենք այն դարձնել անհարմար, ծախսատար,
    դժվար, ի վերջո՝ ոչ խոստումնալից։

  4. Հ. Շ. says:

    Խնդիրը, պետական policy ըսուածին կը վերաբերի: Եւ պետական պատասխանատւութեան:

    Նկատի ունենալով գալիք յարձակումների շատ բարձր հաւանականութիւնը, եւ անցած երեք տարիների փորձառութեան հիման վրայ, ջանալ զիջումներով խուսափիլ՝ գալիք, գրեթէ ստոյգ աղէտից, ակնյայտօրէն սխալ, անել ուղի մըն էր:

    Թէ որ, այս պահէն ետք, ուրիշ բան չի կարողանար անել որեւէ նոր իշխանութիւն, դա էլ դժբախտաբար սխալ կարծիք մը չէ:

    Սակայն մեզ այս պահին հասցնողը, հայկական դաշտին մէջ – այո, մնացեալը մեր ձեռքը չէ, բայց մենք ալ դեռ պէտք է որ ունենանք պետական ղեկավարութիւն մը, չէ՞-, այժմու ՀՀ վարչակարգն է:

    Նուազագոյնը՝ անցած երեք տարիների ընթացքին սոյն վարչակարգի կատարած սխալների պատճառով: Որոնցմէ ամենածանր է՝ այդ նշանակալից ժամանակը չօգտագործել, մեր ռազմական կարողականութիւնը բարձրացնելու համար: Որ ուզում ես զէնք գնել, անպայման որ ծախող կը գտնես: Քո թշնամին իսկ քեզի զէնք կը ծախէ, այս հիւանդ աշխարհին մէջ:

    Եւ ահա ուրեմն, հիմա, Հայաստանը դարձաւ՝ a sitting duck, ինչպէս կ’ըսեն:

    Հայոց մնացորդ բանակի զինուորներն ալ՝ turkey shootի թիրախներ:

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Aha says:

      A better analogy is one given by the second president: We are on the table and those sitting around are negotiating as to who gets what part of the Armenia meal.

      To be honest though, I think the game is over. Toppling of the Pashinyan government most probably will not change much, it might even create a similar scenario to that which occurred in Karabakh. The defeat of 2020 sealed the deal on the Armenia file.

      Armenia’s main question to self now should roughly be the following: which path allows me to have the least amount of human casualties and physical destruction, even if that implies some territorial losses or humiliation. We are few in numbers and more casualties may completely erase in Armenians all desire to live in Armenia (by fear for the future of the next generation). Most probably Turkey will ask for
      1) the corridor, which we should grant (I’ve always said it, since Kocharyan times),
      2) A change of attitude and philosophy in the Armenian mindset and lecture of history in a way that fits its own narrative,
      3) The enclaves and populating it with Azerbaijanis.

      If we’re very lucky and resilient, we could perhaps avoid the 3rd demand (which is crucial as it becomes a ticking bomb within the Armenian republic), and maybe play mouse and cat with the second point. More generally, avoiding other military conflicts/clashes should be top priority.

      I don’t think we have resources left to fight the opponent, if we do, it becomes ‘Tasibi Kriv’, no longer serious. Accept the 2020 defeat and the fact that we (not me, or H.Sh, or Mr. Abrahamyan) made a huge mistake by trusting this administration to manage serious matters pertaining to geopolitics, when its expertise lay mostly in Sashik’s 50, Robik’s 4, and Tovmasyan’s pen. We can also talk about a very big-picture-vision mistake, starting from 1991, but that’s almost esoteric and philosophical. Live accordingly, with the defeat in our hearts and mind to remember to not repeat it.

      The wheel of history is constantly moving, it will move again one day to our advantage. But in this specific chapter we should just lay low and lick our wounds. The rest as they say ‘lirica e’.

      • Հ. Շ. says:

        The 3rd demand you have indicated is not the only way for them to populate the residual Armenia with Azeri-Turks.

        During Artsakh’s Liberation War, there were a lot Azeris living within Armenia itself. They were all ousted form there. At any time, they – or their heirs – are entitled to come back to their previous homes in Armenia. While at the same time, they will certainly be a huge exodus of Armenians out of Armenia, and it is hard to imagine that there will be a serious number of Armenians from outside, who will move to this Armenia.

        Then, you have the matter of the compensation that the Turks will demand. The reparations… (yes, the tables have turned…). This would literally bankrupt whatever is left of Armenia’s Treasury.

        You say it is “game over”, but we would be extremely lucky, it indeed that is the case. The game is only beginning, for the Turks. It is from this point on that they will start to make us pay, dearly and in various ways, for the 30 years preceding 2020. Or 2018…

        Are we expecting mercy, from the Turks… ? Or a sense of
        measure and restraint, in total victory ? Or to forget about revenge ? The game is far from being over, alas.

        The problem for the Diaspora is to find some new basis for a – albeit elementary – survival of any Armenian identity in the countries where we live. Since the Armenian Question is finished and buried now. That game is over, indeed.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930