Մարդու իրավունքների պաշտպանության ցանկացած տիպի միջազգային իրավունք, կոնվենցիա, միջազգային համագործակցության շրջանակ չի գործում հենց այն տարածքներում, որտեղ հատկապես դրա կարիքը կա: Այդ կոնվենցիաները չեն գործում ոչ միայն Արցախում, այլ նույնիսկ ուկրաինական տարածքներում, խոսքը Դոնեցկ-Լուգանսկի մասին է, որտեղ թվում էր թե հատկապես պետք է գործերին: Ստացվում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը չի իրականացվում վիճելի տարածքներում, որտեղ ամենից շատն է դրա կարիքը զգացվում: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ նշելով, որ բոլոր այդ կոնվենցիաներն ու միջազգային իրավունքներն իրավազրկվել են:
«Միջազգային այդ գործիքները իսկապես իմաստազրկվել են ու չեն աշխատում, հատկապես՝ Արցախում, որտեղ այսօր ոչ թե հումանիտար ճգնաժամ է, այլ մի գուցե մարդկային սպանդ: Այսօր վերջապես կապ հաստատեցին Արցախի մեր շահառուների, կանանց, տարբեր մարդկանց հետ, որոնք իսկապես անհուսության մեջ են: Նրանք սպասում են, թե ինչ կորոշեն իրենց ճակատագրի մասին. մարդիկ, ովքեր իրավասություն էլ չունեն որոշելու արցախցիների ճակատագիրը, խոսքս ադրբեջանցիների, ռուսական խաղաղապահների, բանակցային գործընթացների մասին է»,-ասաց իրավապաշտպանը և ավելացրեց,- «Արցախցիներն այլևս պատանդի կարգավիճակում էլ չեն, այլ անմիջականորեն մահվան սպառնալիքի տակ են»:
Անդրադառնալով նախորդ օրը կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին՝ Զարուհի Հովհաննիսյանն առհասարակ միջազգային կառույցներին գնահատեց շատ դանդաղաշարժ, որոնք ընդամենը բանաձևեր են ընդունում: Որպես արդյունք, այդ նիստից, նա ակնկալել է միջազգային խաղաղապահների տեղակայում Արցախում:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ