Ակտիվիստ Նարեկ Մալյանին դատարանը վճռեց երկու ամսով կալանավորել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը
«Արամ Զավենիչի կուսակցության խորհրդի ոչ վաղեմի անդամ դատավորը կարդաց Մալյանին 2 ամսով կալանավորելու որոշում։ Մինչ այդ մերժել էր մեր բացարկը. վստահեցրել էր, որ ի զորու է անկողմնակալ լինել»,- գրել է իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանին ձերբակալել էին, սեպտեմբերի 20-ին:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ