Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Խաղաղության համաշխարհային օրը նշանավորվեց Արցախի հայերի էթնիկ զտման մեկնարկով:
«Լեմկինի ինստիտուտը, բազմաթիվ ջանքեր գործադրելով միջազգային հանրությանը նախազգուշացնելու այն ամենի մասին, ինչ ի վերջո տեղի ունեցավ, չկարողացավ ճանաչել Խաղաղության համաշխարհային օրը՝ միաժամանակ ականատեսը լինելով Արցախում ցեղասպանական էթնիկ զտումների գործողության սկիզբին, որը պետք է կանխվեր»,- ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ այս տարի Խաղաղության համաշխարհային օրը նշվեց ցեղասպան արշավով՝ Արցախի ժողովրդի սպանությամբ և բռնի տեղահանությամբ:Դա, ըստ Ինստիտուտի փորձագետների, տեղի էր ունենում միջազգային հանրության աչքի առաջ, որը ոչ մի բան չի անում այն դադարեցնելու համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ