Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենքի և զինամթերքի հանձնումը ռուս զինծառայողների հսկողության ներքո։
Բացի այդ, Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, հակատանկային կառավարվող հրթիռ դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև