Քաղաքացիները հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում եւ փակել են հրապարակին հարող փողոցները։ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքից հետո ցույցի մասնակիցները երթով դուրս են եկել Երեւանի փողոցներ ու անհնազանդության գործողություններ են անում՝ «Մեկ հայ՝ փողոցում, մեկ կյանք՝ Արցախում» վանկարկումներով։
«Բոլոր կողմերից փակում ենք Ֆրանսիայի հրապարակի մուտքերը, յուրաքանչյուրս գիտակցենք, որ Արցախը փրկելու համար պետք է փողոց դուրս գալ։ Չենք կոտրվում, սա արժանապատվության պայքար է»,- հայտարարեցին ցույցի մասնակիցները։
Զուգահեռաբար քաղաքացիների մեկ այլ խումբ փակել է Կենտրոնից Ավան եւ Նոր Նորք տանող ճանապարհը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ