Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա, ըստ ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի, ոչ մի առնչություն չունի իրականության եւ Արցախում ժողովրդի իրավիճակի հետ:
Նրա գնահատմամբ, այսօր Արցախում իրավիճակն էլ ավելի է վատթարացել. «Նույնիսկ արդեն սովորական ջուրն է խնդիր. խոսքը խմելու ջրի մասին է: Անհույս, անորոշ ճակատագրով, անորոշ սպասումներով, վախի, վտանգի եւ լքվածության միջավայրում են այսօր գտնվում արցախցիները: Ցավալիորեն, նույնիսկ զոհվածների դիակները Արցախի տարբեր հատվածներից հավաքելը՝ մեծագույն խնդիր է դարձել: Ադրբեջանը որեւէ կերպ չի պատրաստվում՝ ուզում է՝ դա լինի միջազգային ճնշման տակ, խաղաղապահների միջնորդությամբ, դադարեցնել ցեղասպանական գործողությունները»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ