Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տուժողի տատիկն ասաց, որ թոռն իրեն պատմել է, որ հրամանատարն իր հին վերքը փորփրել է և նստել վիրավորի տեղը ու փախել»․ նոր զարգացումներ՝ Իշխան Վահանյանի գործով

Սեպտեմբեր 22,2023 20:02

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստի ընթացքում սեպտեմբերի 22-ին շարունակվեց տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը։

Հարցաքննվեցին զոհված զինծառայող Էրիկի հայրը և զինծառայողներից մեկի տատիկը։

Aravot.am-ը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ հարցաքննվածները հիմնական հարցի հետ կապված՝ արդյոք Իշխան Վահանյանը լքե՞լ է զինծառայողներին, թե ոչ, որևէ արժեքավոր տեղեկություն հայտնե՞լ են, նա պատասխանեց․ «Առաջին հարցաքննվողն ասաց, որ լսել է, թե հրամանատարը փախել է։ Երկրորդի տատիկն ասաց, որ թոռը խոսել է իր հետ, երբ շրջափակման մեջ են եղել Վանք գյուղում՝ վեց հոգով։ Այդ ժամանակ խոսել է թոռնիկի հետ։ Նա անձամբ իրեն ասել է, որ թոռնիկը պատմել է, թե հրամանատարն իր հին վերքը փորփրել է և նստել  վիրավորի տեղը ու փախել»։

Փաստաբանն ասաց, որ այս փուլում կշարունակվեն հարցաքննությունները։ Հետաքրքրվեցինք՝ նոր միջնորդություն ներկայացրե՞լ են, Գուրգեն Գրիգորյանը պատասխանեց․ «Այս փուլում հինգ միջնորդություն ներկայացրել ենք, որոնցից մեկի հետ կապված Հայկազ Գրիգորյանի մասով գործ է հարուցվել։ Իսկ մյուս չորս միջնորդությունների հետ կապված դեռ ոչինչ արված չէ»։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930