«Նիկոլի խնդիրն է՝ հային հանել հայի դեմ: Դիմում եմ կառավարության անդամներին՝ հրաժարական տվեք, մի մտեք արյան տակ: Մի վերցրեք դավաճանության եւ այդքան արյան պատասխանատվությունը: Արարատ Միրզոյան, դու ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեցիր, որ սա ցեղասպանություն է՝ ըստ էության հերքելով Նիկոլ Փաշինյանին, ով ասում է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորված է: Նիկոլի այդ հայտարարությունից հետո, դու հենց հիմա՝ ՄԱԿ-ի ամբիոնից, պիտի անես այդ քայլը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա դիմեց նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ բացառություններով. «Ոչ Ալեն Սիմոնյանին, ոչ Արփի Դավոյանին, լուլուախառներով, ոչ Մարիա Կարապետյանին. ձեր խնդիրն այլ է: Դիմում եմ այն մարդկանց, որոնց համար դեռ հնարավորություն կա հումանիտար ճանապարհով դուրս գալու եւ իրենց ուսերին չվերցնելու արյան ու դավաճանության խարանը՝ միացեք ընդդիմությանը: Ընդդիմությունը նախաձեռնելու է Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց. դուք հնարավորություն ունեք չդառնալու վերջին արյան, վերջին դավաճանության համասեփականատեր»:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին լուծում է իր եւ իր փոքր ընտանիքի անվտանգության խնդիրը եւ ոչ իր կառավարության անդամների, ոչ էլ կուսակցության անդամների համար նրա «բորտում» տեղ չկա:
«Նա Արցախ է գցել, նա Հայաստան է գցել, դուք ո՞վ եք, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ արեւածաղկի նման չչրթի ու չշպրտի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ