Հայ-Ռուսական համալսարանում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն աշխատանքային ռեժիմով, հայտնում է ՀՌՀ մամուլի բաժինը.
«Հայ-Ռուսական համալսարանում մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է այս օրերին Արցախում և Հայաստանում, ողջ հայ ժողովրդի հետ կիսում ենք մեր հայրենակիցների վիշտն ու ցավը։
Սակայն որևէ նպատակաուղղված գործողություններ, միտված ուսանողների և բուհի անձնակազմի մասնակցությանը քաղաքացիական անհնազանդության ակցիաներին կամ մասնակցության արգելքին, ՀՌՀ-ում չեն իրականացվում:
Ուսումնական գործընթացում էական շեղումներ չեն արձանագրվել, դասերը անցկացվել սովորական կարգով», – ասվում է համալսարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Նշենք, որ մի շարք տեղեկատվական ռեսուրսների և օգտատերերի կողմից տարածված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։