Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանը մնա՝ պատերազմ է լինելու, անխուսափելիորեն եւ այդ պատերազմի ելքը հայտնի է». Հայկ Մամիջանյան

Սեպտեմբեր 22,2023 18:02

«Պարոն Աշոտյանը անդադար խոսում էր, փաստարկներով հիմնավորում էր, նույնիսկ ՔԿՀ-ից է դա անում, թե ինչպես Փաշինյանը բերելու է Արցախի հանձնմանը: Փաշինյանը ոչ միայն բերելու է Արցախի հանձնմանը, Փաշինյանը բերել է պատերազմ, բերել է մահ եւ այդ բոլոր պատերազմներում հայկական պետությունները պարտվել է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ընդդիմադիր գործիչը ցավում է, որ հասարակությունն ականջալուր չեղավ Արմեն Աշոտյանի եւ մյուս ընդդիմադիր գործիչների զգուշացումներին:

Դիմելով բոլոր այն մարդկանց, ովքեր հասարակությանը վախեցնում են պատերազմով, Հայկ Մամիջանյանն ասաց. «Եթե Փաշինյանը մնա՝ պատերազմ է լինելու, անխուսափելիորեն եւ այդ պատերազմի ելքը հայտնի է»:

«Ես նախորդ փորձերին որակումներ չէի տա, որովհետեւ դա մարդկանց պայքար էր, բոլորիս պայքարն էր եւ որոշակի արդյունքներ դրանք, ամեն դեպքում, գրանցել են»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իշխանությանը հեռացնելու նախորդ՝ անարդյունք փորձերից հետո, ի՞նչ է կարծում, հիմա կստացվի՞:

Ինչ վերաբերվում է պայքարի ներկայիս փուլին, Հայկ Մամիջանյանն ասաց. «Բացարձակ կարեւոր չի, թե ի՞նչ հնարավորություններ կան հաջողելու. սուրբ գործն անելու՝ հայրենիք փրկելու, պետություն պաշտպանելու ժամանակ հաշվարկներ չեն անում: Ես համեմատություններ չեմ անում, դրա իրավունքն էլ չունեմ, բայց արցախյան պատերազմների ժամանակ անհնար զոհողությունների, անհնար հակահարձակումների եւ անհնար թվացող պաշտպանության պարագայում, խրամատում կանգնած տղերքը չէին մտածում՝ հաջողություն կլինի՞, թե՞ ոչ, ուղղակի անում էին այն, ինչն իրենց պարտքն էր: Մենք էլ անելու ենք այն, ինչ մեր պարտքն է՝ հայրենիքի, պետության, կուսակից ընկերների, մեր առաջ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930