Համազգային ընդվզման Սուրեն Պետրոսյանի կոչին է միացել Հայաստանի շախմատի կանանց կրկնակի չեմպիոն, կանանց ազգային հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, հայտնում է «Ժողովրդավարական համախմբումը».
«Սեպտեմբերի 21-ին կոչով դիմել ենք ազգի մտավորական, հոգևորական, հանրային, մշակութային առաջնորդներին, սպորտսմեններին, դերասաններին և բոլոր բոլորին միանալու հայտարարված համազգային ընդվզման հացադուլին և իրենց օրինակով կոչ անել ողջ հայությանը անզորությունը փոխարինել պայքարով, դուրս գալ փողոց և միասնական առաջ տանել պայքարի օրակարգը։
Ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէ երաշխավորել մեր անվտանգությունը, այլ նաև բացարձակ դրա նպատակը չունի»։
Հայաստանի շախմատի կանանց կրկնակի չեմպիոն, կանանց ազգային հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
Կարդացեք նաև
«Իրավիճակով պայմանավորված՝ Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարի մասնակցությունից հրաժարվել եմ:
Այսօր առաջին անգամ որոշում կայացրի մրցաշարի ընթացքից հրաժարվել մասնակցությունիցս ու միանալ Սուրեն Պետրոսյանի հացադուլին, որի պահանջը շատ պարզ է. բոլոր նրանք, ովքեր հաջողություններ ունեն տարբեր ոլորտներում և լսելի են հանրության կողմից՝ գալ Հանրապետության հրապարակ Գարեգին Նժդեհի արձանի մոտ։