📌 Այսօր ԵԹԿՊԻ-ի Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության էջերում հայտարարություն է տարածվել դասադուլի վերաբերյալ: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Ուսանողական խորհուրդն ու ՈՒԳՍԸ-ն անկախ և ինքնակառավարվող մարմիններ են և տարածած հայտարարությունները չեն արտահայտում բուհի դիրքորոշումը:
📌Բազմակարծությունը մեր բուհի որդեգրած ուղղությունն է, ուստի այս պահին ԵԹԿՊԻ-ի այն ուսանողները և դասախոսները, որոնք նպատակահարմար չեն համարել միանալու դասադուլին, շարունակում են ուսումնական դասընթացը:
📌Որևէ ուսումնական հաստատություն չի կարող վերածվել քաղաքական մանիպուլյացիաների հարթակի:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Կարդացեք նաև