Եվրոպական հանձնաժողովը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ մոբիլիզացրել է հավելյալ 500,000 եվրո մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրման հետեւանքով տուժած մարդկանց աջակցելու համար։
«Փրկվելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ տեղահանված են եւ օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական օգնությունը կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները դրամական օժանդակության միջոցով՝ միաժամանակ տրամադրելով նրանց ապաստան եւ հոգեսոցիալական աջակցություն»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ։
Այս արտակարգ ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության, որն այս տարի ավելի վաղ ԵՄ-ն ուղղել էր Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հաղթահարմանը։
Կարդացեք նաև
ԵՄ-ն նաեւ հայտարարել է, որ սերտ կապի մեջ է տեղում իր մարդասիրական գործընկերների հետ եւ պատրաստ է արձագանքել աճող մարդասիրական կարիքներին հետագա սրման դեպքում:
EU NEIGHBOURS east